Logo

«Արսենալի» ֆուտբոլիստների գնահատականները «Լացիոյի» դեմ խաղում

Հեղինակ
Վահե Ոսկանյան
00:00 / 05.08.2018ՍՊՈՐՏ
FBL FRIENDLY PR SERIEA ARSENAL LAZIO 1533412146 900x506 - «Արսենալի» ֆուտբոլիստների գնահատականները «Լացիոյի» դեմ խաղում

Լոնդոնի «Արսենալը» 2018/19 մրցաշրջանից առաջ երեկ անցկացրեց իր վերջին ընկերական հանդիպումը, որում 2։0 հաշվով հաղթանակ տարավ իտալական «Լացիոյի» նկատմամբ։

Ռեիս Նելսոնի խփած գնդակի շնորհիվ զինագործներն ընդմիջումից առաջ առավելություն ստացան, իսկ երկրորդ խաղակեսում փոխարինման մտած Օբամեյանգը հաշիվը դարձրեց 2։0։

Երկրորդ խաղակեսում խաղադաշտ դուրս եկավ նաև Հենրիխ Մխիթարյանը։

Football.London-ը ներկայացրել է «Արսենալի» ֆուտբոլիստների գնահատականները երեկվա խաղի համար․

  • Լենո – 6
  • Լիխշտայներ – 7
  • Չեմբերս – 6
  • Մեյտլանդ-Նայլս – 7
  • Տորեյրա – 6
  • Ջակա – 8
  • Ռեիս Նելսոն – 7
  • Նկետիա – 6
  • Լյակազետ – 6
  • Օբամեյանգ – 8
  • Հենրիխ Մխիթարյան – 7
  • Գենդուզի – 7
  • Բելերին – 6
  • Օզիլ – 6
  • Էլնենի – 6
  • Սմիտ Ռոու – 6
  • Սոկրատիս – 6
  • Մավրոպանոս – 6

Մխիթարյանի խաղի մասին լոնդոնյան պարբերականը գրել է․

«Մխիթարյանը մեկ լավ շանս ուներ աչքի ընկնելու, սակայն նրա հարվածը փակեցին։ Նա խորքից էր գործում և խաղադաշտ դուրս գալուց հետո ամբողջովին ընգրկվեց խաղի մեջ, ինչպես նաև կարողացավ մեկ վտանգավոր հակագրոհ չեզոքացնել»։

Խաղի գոլերը կարող եք տեսնել այստեղ՝

«Արսենալը» երկու անպատասխան գնդակ ուղարկեց «Լացիոյի» դարպասը (տեսանյութ)

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա