Logo

«Արսենալի» ֆուտբոլիստը մոտ է ակումբից հեռանալուն

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 25.08.2019ՍՊՈՐՏ
0 Monreal - «Արսենալի» ֆուտբոլիստը մոտ է ակումբից հեռանալուն
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 05:12

-

-

«Արսենալի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին Պրեմիեր լիգայի 3-րդ տուրում «Լիվերպուլից» կրած պարտությունից հետո (1-3) խոսել է թիմի պաշտպան Նաչո Մոնրեալի՝ «զինագործների» ճամբարից հեռանալու հավանականության մասին:

«Նա մեծ հանդիպում անցկացրեց, Նաչոն իսկական պրոֆեսիոնալ է:

Պետք է խոսենք առաջիկա օրերի ընթացքում: Եվրոպայում տրանսֆերային պատուհանը դեռ բաց է: Մենք կքննարկենք հնարավոր բոլոր տարբերակները»,- Էմերիի խոսքերը մեջբերում է Goal.com-ը:

Marca պարբերականն ավելի վաղ հաղորդել էր, որ Մոնրեալը, ամենայն հավանականությամբ, կվերադառնա Իսպանիա: 33-ամյա իսպանացին մոտ է «Ռեալ Սոսյեդադի» հետ երկամյա պայմանագիր կնքելուն: Համաձայնագիրը կունենա այն ևս 1 տարով երկարաձգելու հնարավորություն, եթե խաղացողը բասկյան ակումբում մասնակցի համապատասխան քանակի հանդիպումների:

Պաշտպանը Պրիմերայում ավելի վաղ պաշտպանել է «Մալագայի» և «Օսասունայի» մարզական պատիվը:

Էմերին ասել է իր 2 ֆուտբոլիստին նոր ակումբ փնտրել

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա