Logo

«Արսենալի» հավանական մեկնարկային կազմը «Լեսթերի» դեմ՝ ըստ VNews-ի

Հեղինակ
Վահե Ոսկանյան
00:00 / 28.04.2019ՍՊՈՐՏ
GettyImages 1127839309 - «Արսենալի» հավանական մեկնարկային կազմը «Լեսթերի» դեմ՝ ըստ VNews-ի
Խաղի մանրամասները

Անգլիա, Պրեմիեր Լիգա, 36 տուր

28 Ապրիլ 2019 - 15:00

3

Լեսթեր Սիթի

0

Արսենալ

1 - 0 Յուրի Տիլեմանս - 59`

2 - 0 Ջեյմի Վարդի - 86`

3 - 0 Ջեյմի Վարդի - 95`

Կարմիր Քարտ Էնսլի Մեյտլենդ-Նայլզ - 36`

Անգլիայի առաջնության 36-րդ տուրում «Արսենալին» հերթական բարդ հանդիպումն է սպասում անհարմար մրցակից՝ «Լեսթերի» դեմ, այն էլ՝ արտագնա խաղում: VNews-ը Ձեզ է ներկայացնում «զինագործների» հավանական մեկնարկային կազմի իր տարբերակը:

Լիանա Մկրտչյան

Ճշգրտությունը՝ 75%

Թվում էր, որ «Քրիստալ Փելասից» ու «Վուլվերհեմփթոնից» կրած պարտություններից հետո «Արսենալը» նորից հրաժեշտ է տալու Չեմպիոնների լիգայի ֆուտբոլին, բայց «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Չելսին» նույնպես չկարողացան միավորներ վաստակել, ու կարելի է ասել, որ ամենահետաքրքիը առջևում է։ Այս շաբաթ «Արսենալի» համար ամեն ինչ բարեհաջող է. ՄՅՈւ-ն ու «Չելսին» առերեսվելու են «Օլդ Թրաֆորդում»։ Այստեղ իդեալական սցենարը Էմերիի թիմի համար «կապույտների» պարտությունն է, սակայն նախ պետք է հաղթել «Լեսթերին» դրսում։ Ակնկալում եմ «Արսենալին» տեսնել ուժեղագույն կազմով այս խաղում։

Պարզից էլ պարզ է, որ Լենոն կլինի դարպասում, սակայն պաշտպանությունում, իմ կարծիքով, չենք տեսնի Շկոդրան Մուստաֆիին, որը վերջին շրջանում, մեղմ ասած, չի տպավորում։ Հաշվի առնելով, որ դրսում «զինագործները» շատ խոցելի են հուսալիության տեսանկյունից, հավատացած եմ, որ լոնդոնցիները կխաղան 3 կենտրոնականով, եզրերում էլ կգործեն Մեյտլենդ Նալյսը և Սեադ Կոլաշինացը։

Թեև «Վուլվսի» հետ խաղում Ջակայի սխալից հետո «Արսենալը» գնդակ ընդունեց, բայց դա չի նսեմացնում նրա հսկայական աշխատանքը կիսապաշտպանության կենտրոնում։ Կարծում եմ, որ այս խաղում նրա հետ զույգ կկազմի Մատեո Գենդուզին, իսկ Տորեյրային Էմերին կխնայի «Վալենսիայի» հետ խաղի համար։

Օբամեյանգը նախորդ հանդիպումը բաց թողնելուց հետո մեկնարկակին կազմ կվերադառնա, ու նորից կտեսնենք Լակազետի հետ անկրկնելի համագործակցությունը։ Մխիթարյանն ու Իվոբին չարդարացրին իրենց թիմի համար վճռորոշ պահերին, այդ պատճառով կարծում եմ, որ Էմերին նախապատվություն կտա Մեսուտ Օզիլին։

Մեկնարկային կազմ. Լենո; կենտրոնականներ՝ Սոկրատիս, Կոսիելնի, Մոնրեալ, եզրերից՝ Կոլաշինաց, Մեյթլենդ-Նայլս, կենտրոնական կիսապաշտպաններ՝ Մատեո Գենդուզի, Գրանիտ Ջակա, խաղարկող՝ Մեսուտ Օզիլ, հարձակվողներ՝ Օբամեյանգ և Լակազետ:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա