Logo

«Արսենալի» հեռանկարային ֆուտբոլիստը երկարաժամկետ պայմանագիր ստորագրեց

Հեղինակ
Լիանա Մկրտչյան
00:00 / 22.07.2021ՍՊՈՐՏ
Emil Smith scaled - «Արսենալի» հեռանկարային ֆուտբոլիստը երկարաժամկետ պայմանագիր ստորագրեց

«Արսենալի» կիսապաշտպան Էմիլ Սմիթ Ռոուն երկարաձգել է ակումբի հետ պայմանագիրը մինչև 2026 թվականը։ Բացի դրանից, երիտասարդ անգլիացին այսուհետ ելույթ կունենա 10 համարի մարզաշապիկով, որը նախկինում պատկանում էր Մեսութ Օզիլին:

«Արսենալի» կազմում 20-ամյա ֆուտբոլիստը 2020/21 մրցաշրջանի բոլոր մրցաշարերում անցկացրել է 37 հանդիպում, դարձել յոթական գոլի և գոլային փոխանցման հեղինակ։

Transfermarkt-ը ներկա պահին ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 18 մլն եվրո։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա