Logo

«Արսենալի» տնօրենը՝ թիմի առաջիկա ծրագրերի մասին

Հեղինակ
Վարդան Ղազարյան
14:43 / 24.04.2022ՍՊՈՐՏ
null

«Արսենալի» տեխնիկական տնօրեն Էդու Գասպարը խոսել է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ լոնդոնյան ակումբի ծրագրերի մասին։

«Մենք ցանկանում ենք կենտրոնանալ մեկ-երկու ֆուտբոլիստի թիմ հրավիրելու ուղղությամբ։ Անցյալ տարվա ամառային փոփոխություններից հետո պետք է հաջորդ քայլը կատարել»,- Էդու Գասպարի խոսքն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Արսենալը» հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթիի» բրազիլացի հարձակվող Գաբրիել Ժեզուշի ծառայություններով։ 

Լոնդոնցիներն ԱՊԼ-ի 33 տուրերից հետո վաստակել են 60 միավոր և զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա