Logo

«Արսենալի» տպավորիչ ռեկորդը

16:25 / 13.03.2023ՍՊՈՐՏ
Արսենալ-Ֆուլհեմ

«Արսենալը», Անգլիայի Պրեմիեր լիգայի 27-րդ տուրում հյուրընկալվելիս 3-0 հաշվով հաղթելով «Ֆուլհեմին», սահմանել է ռեկորդ:

Opta-ի հաղորդմամբ՝ Արտետայի թիմը Պրեմիեր լիգայում 5-րդ անընդմեջ արտագնա լոնդոնյան դերբիում հաղթել է «չոր» հաշիվներով, ինչը ռեկորդ է:

«Արսենալը» հյուրընկալվելիս լոնդոնյան դերբիներում հաղթել էր նաև «Տոտենհեմին» (2-0), «Չելսիին» (1-0), «Բրենթֆորդին» (3-0) և «Քրիսթալ Փելասին» (2-0):

Հիշեցնենք, որ «Արսենալը» Պրեմիեր լիգայում 66 միավորով առաջատարն է, 5 միավորով է գերազանցում երկրորդ տեղում գտնվող գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթիին»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա