Logo

«Արսենալի» պաշտպանը՝ «Ատլետիկոյի» թիրախում

Հեղինակ
Վարդան Ղազարյան
21:00 / 29.06.2022ՍՊՈՐՏ
null

«Ատլետիկոն» բանակցություններ է սկսել «Արսենալի» հետ՝ պաշտպան Էկտոր Բելյերինի տրանսֆերն իրականացնելու համար՝ հաղորդում է Goal-ը։

27-ամյա իսպանացու ծառայություններով հետաքրքրված է մադրիդյան ակումբի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն։ Մասնագետին տպավորել է ֆուտբոլիստի խաղը «Բետիսում», որտեղ Բելյերինը ելույթ է ունենում վարձավճարով։

Էկտորը 2021/22 մրցաշրջանում մասնակցել է 32 հանդիպման, կատարել 5 գոլային փոխանցում։ Նախորդ տարվա վերջում նա հայտարարել էր, որ չի ցանկանում վերադառնալ «Արսենալ»։ Ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը «զինագործների» հետ գործում է մինչև հաջորդ ամառ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա