Logo

«Արսենալն» ամբողջությամբ սպիտակ մարզաշապիկով կխաղա «Նոթինգեմի» դեմ

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 07.01.2022ՍՊՈՐՏ
Արսենալն սպիտակ մարզաշապիկով

No More Red ակցիայի շրջանակում Լոնդոնի «Արսենալը» հունվարի 9-ին Անգլիայի գավաթի 1/32 եզրափակիչի շրջանակում «Նոթինգեմ Ֆորեստի» դեմ հանդիպմանը խաղադաշտ դուրս կգա ամբողջությամբ սպիտակ մարզաշապիկներով՝ հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

No More Red-ը լոնդոնյան ակումբի և Adidas ընկերության ակցիան է՝ ընդդեմ դանակով հանցագործությունների ու երիտասարդների հանդեպ բռնության:

Ակումբի պաշտոնական կայքը նշում է, որ 2020 թվականի հունիսից մինչև 2021 թվականի հունիսը Լոնդոնում ավելի քան 10 հազար հանցագործություն է կատարվել դանակով:

Sportbible-ի հաղորդմամբ՝ 2021 թվականին Լոնդոնում 30 դեռահաս է սպանվել դանակի հարվածից:

«Ակցիայի շրջանակում մենք աննախադեպ քայլ ենք կատարել՝ փոխարինելով ավանդական կարմիր մարզաշապիկն ամբողջությամբ սպիտակով, որով հանդես կգանք «Նոթինգեմ Ֆորեստի» դեմ խաղում: Այս մարզաշապիկը երբեք կոմերցիոն նպատակով չի օգտագործվի ու կշնորհվի միայն նրանց, որոնք համայնքում դրական փոփոխություններ են արել»,- ասված է հաղորդագրության մեջ:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա