Logo

«Արսենալն» առաջիկայում կարող է վաճառել Օզիլի տրանսֆերը

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 28.04.2020ՍՊՈՐՏ
mesut ozil refuses arsenals request to take pay cut on 350000 a week wages - «Արսենալն» առաջիկայում կարող է վաճառել Օզիլի տրանսֆերը
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 13:02

-

-

Կիսապաշտպան Մեսութ Օզիլի ապագան «Արսենալում» դեռևս անորոշ է: Այս մասին հաղորդում է ESPN-ը:

31-ամյա գերմանացուն մինչ օրս չի առաջարկվել նոր պայմանագիր: Գործող համաձայնագրի ժամկետը լրանում է 2021 թվականին:

Կիսապաշտպանն իր տարիքի պատճառով կարող է տեղ չգտնել գլխավոր մարզիչ Միկել Արտետայի երկարաժամկետ ծրագրերում: «Զինագործներն» առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակ, ըստ ամենայնի, կորոշեն վաճառել Օզիլի տրանսֆերը, սակայն ֆուտբոլիստի ծառայությունների նկատմամբ ավելի վաղ հետաքրքրություն ունեցած ակումբներին չի գոհացնում նրա շաբաթական աշխատավարձի չափը, որ «Արսենալում» կազմում է 350 հազար ֆունտ:

2014 թվականի աշխարհի չեմպիոնը Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնությունում անցկացրել է 18 հանդիպում, խփել 1 գոլ և կատարել 2 արդյունավետ փոխանցում:

Օզիլը հրաժարվել է աշխատավարձի կրճատումից

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա