Logo

«Արսենալն» աստղային տրանսֆեր է պատրաստում

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
11:10 / 29.03.2022ՍՊՈՐՏ
Լաուտարո Մարտինես-Արսենալ

«Արսենալը» բանակցություններ է վարել «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսի գործակալի հետ՝  հայտնում է Calciomercato-ն:

Լաուտարոն վերջերս ապաքինվել է COVID-ից և երեկ վերադարձել մարզումների։

Տարեսկզբից նա ընդամենը 5 գոլ է խփել, սակայն Ջեկոյի հետ մնում է «Ինտերի» լավագույն ռմբարկուն 2021/22 մրցաշրջանում՝ 16-ական գոլով:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է նաև Մադրիդի «Ատլետիկոն»:

Transfermarkt-ը խաղացողի տրանսֆերային արժեքը գնահատում է 70 միլիոն եվրո։

Նրա պայմանագիրն «Ինտերի» հետ կավարտվի 2026 թվականին։

Ավելի վաղ հաղորդվում էր նաև, որ «Ինտերը» կարող է բաց թողնել հարձակվողին, եթե միլանյան ակումբին հաջողվի պայմանագիր կնքել «Յուվենտուսի» արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալայի հետ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա