Logo

«Արսենալը» ցանկանում է նոր պայմանագիր կնքել Էդեգորի հետ

13:41 / 17.05.2023Ֆուտբոլ
null

Լոնդոնի «Արսենալը» ցանկանում է երկարաձգել թիմի նորվեգացի կիսապաշտպան Մարտին Էդեգորի հետ պայմանագիրը, հայտնում է լրագրող Սայմոն Կոլինգսը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 24-ամյա կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված են Մյունխենի «Բավարիան», ֆրանսիական ՊՍԺ-ն և կատալոնական «Բարսելոնան»:

Էդեգորի գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2025 թվականը:

Ընթացիկ մրցաշրջանում նորվեգացին բոլոր մրցաշարերում մասնակցել է 43 հանդիպման, խփել 15 գոլ, կատարել 8 արդյունավետ փոխանցում: Transfermarkt-ը 80 միլիոն եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա