Logo

«Արսենալը» չեղարկել է ԱՄՆ-ում նախատեսված մարզական հավաքը թիմում կորոնավիրուսի դեպքերի պատճառով

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 21.07.2021ՍՊՈՐՏ
չեղարկել է ԱՄՆ ում նախատեսված մարզական հավաքը թիմում կորոնավիրուսի դեպքերի պատճառով - «Արսենալը» չեղարկել է ԱՄՆ-ում նախատեսված մարզական հավաքը թիմում կորոնավիրուսի դեպքերի պատճառով

«Արսենալը» չեղարկել է ԱՄՆ-ում նախատեսված մինչմրցաշրջանային մարզական հավաքը թիմում կորոնավիրուսի մի քանի դեպքի պատճառով՝ հաղորդում է The Athletic-ը:

ԱՄՆ մեկնող անձնակազմի որոշ անդամների մոտ վարակն ախտորոշվել է, ինչի պատճառով խափանվել է թիմի՝ ԱՄՆ-ում նախատեսված մինչմրցաշրջանային պատրաստությունը: Վարակակիրների անունները չեն նշվում:

Պրեմիեր լիգայի 2021-22 մրցաշրջանի մեկնարկային խաղն Արտետայի թիմի համար կայանալու է «Բրենտֆորդի» դեմ օգոստոսի 13-ին:

ԱՄՆ-ում Արտետայի թիմը պետք է մասնակցեր Ֆլորիդայի գավաթի խաղարկությանը, որի շրջանակում անգլիական ակումբի համար նախատեսված էր անցկացնել երկու խաղ: Մրցաշարի շրջանակում «Արսենալը» հաղթողի կոչումը պետք է վիճարկեր «Ինտերի», «Էվերթոնի» ու «Միլիոնարիոսի» հետ:

Հուլիսի 25-ին լոնդոնյան ակումբը պետք է մրցեր Միլանի «Ինտերի» հետ, իսկ հուլիսի 28-ին՝ «Էվերթոն» – «Միլիոնարիոս» զույգի հաղթողի հետ:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա