Logo

«Արսենալն» ու Արտետան նոր պայմանագիր են կնքել

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
13:23 / 06.05.2022ՍՊՈՐՏ
Պաշտոնական
Միկել Արտետա-Արսենալ

«Արսենալը» հայտարարել է գլխավոր մարզիչ Միկել Արտետայի հետ պայմանագրի ժամկետը երկարաձգելու մասին՝ տեղեկանում ենք լոնդոնյան ակումբի մամուլի ծառայությունից: 40-ամյա իսպանացու հետ նոր պայմանագիրն ուժի մեջ կլինի մինչև 2025 թվականի հունիս:

«Ես պարզապես երջանիկ եմ: Մենք ցանկանում ենք թիմը բարձրացնել նոր մակարդակի և մրցել բարձրակարգ ակումբների հետ: Դա անելու համար մենք պետք է խաղանք Չեմպիոնների լիգայում։ Մենք պետք է օգնենք թիմին զարգանալ, օգնենք մեր խաղացողներին ավելի լավը դառնալ, գտնել լավագույն տաղանդներին՝ «Արսենալն» առաջ տանելու համար»,- ակումբի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ ասել է Արտետան։

Արտետան «Արսենալը» գլխավորում է 2019 թվականի դեկտեմբերից։ Նրա գլխավորությամբ թիմը նվաճել է Անգլիայի գավաթը և Սուպերգավաթը։ Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում «Արսենալը» 34 խաղից 63 միավորով 4-րդն է։

«Զինագործները» երկարաձգել են պայմանագիրը նաև կանանց թիմի գլխավոր մարզիչ Յոնաս Էլդևոլի հետ մինչև 2023/24 մրցաշրջանի ավարտը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա