Logo

«Արսենալը» ևս 5 ակումբի հետ շարունակում է պայքարը «Շալկեի» կիսապաշտպանի համար

Հեղինակ
Լիանա Մկրտչյան
00:00 / 08.02.2018ՍՊՈՐՏ
5a719cdd88b7315e6b000005 - «Արսենալը» ևս 5 ակումբի հետ շարունակում է պայքարը «Շալկեի» կիսապաշտպանի համար

Ինչպես տեղեկացնում է Sport Bild-ը, «Արսենալը» կշարունակի փորձեր ձեռնարկել Գերմանիայի հավաքականի և «Շալկեի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Մաքս Մեյերի ձեռքբերման ուղղությամբ:

Լոնդոնյան ակումբը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում մեկ անգամ մերժում ստացել է գերմանական թիմից, սակայն ամռանը պատրաստ է նորից առաջարկ կատարել 22-ամյա խաղացողի համար:

Ֆուտբոլիստի խաղին և նրա շուրջ զարգացող իրադարձություններին ակտիվորեն հետևում են «Տոտենհեմը» և «Բարսելոնան»: Ընդհանուր առմամբ, Մեյերի ծառայությունները հետաքրքրել են առնվազն 5 ակումբի:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա