Logo

«Արսենալը» հաղթեց լոնդոնյան դերբիում, «Մանչեսթեր Յունայթեդը» միավորներ կորցրեց (տեսանյութ)

19:53 / 12.03.2023ՍՊՈՐՏ
null

Անգլիայի առաջնության 27-րդ տուրում կայացավ լոնդոնյան դերբի. առաջատար «Արսենալը» 3-0 հաշվով արտագնա հաղթանակ տարավ «Ֆուլհեմի» նկատմամբ:

Իսպանացի Միկել Արտետայի գլխավորած թիմը բոլոր գոլերը խփեց առաջին խաղակեսում. աչքի ընկան բրազիլացի պաշտպան Գաբրիելը, նրա հայրենակից, վինգեր Գաբրիել Մարտինելին և նորվեգացի կիսապաշտպան Մարտին Էդեգորը:

Զուգահեռաբար ընթացած խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» գոլազուրկ ոչ-ոքիով ավարտեց հետնապահ «Սաութհեմփթոնի» հետ տնային հանդիպումը: Տանտերերը 34-րդ րոպեից խաղում էին 10 ֆուտբոլիստով. կոպիտ սահանկման համար խաղադաշտից հեռացվել էր բրազիլացի կիսապաշտպան Կազեմիրոն: 

27 խաղից հետո «Արսենալը» 66 միավորով առաջատարն է և 5 միավորով գերազանցում է երկրորդ տեղում գտնվող «Մանչեսթեր Սիթիին»: «Մանչեսթեր Յունայթեդը» 50 միավորով երրորդն է, սակայն մեկ հանդիպում պակաս է անցկացրել:

«Ֆուլհեմը» 39 միավորով 8-րդն է, «Սաութհեմփթոնն» ունի 22 միավոր և վերջին` 20-րդ տեղում է:

Անգլիայի առաջնություն, 27-րդ տուր

«Ֆուլհեմ» - «Արսենալ»՝ 0-3 (տեսանյութ)

Գաբրիել, 21, Գաբիել Մարտինելի, 26, Մարտին Էդեգոր, 45+2 

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Սաութհեմփթոն»՝ 0-0 (տեսանյութ)

Հեռացում՝ Կազեմիրո, 34

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա