Logo

«Արսենալը» հետաքրքրված է «Ռոմայի» ֆուտբոլիստի ծառայություններով

Հեղինակ
Վարդան Ղազարյան
11:46 / 24.04.2022ՍՊՈՐՏ
null

Լոնդոնի «Արսենալը» մտադիր է լրջորեն համալրվել առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ «Զինագործների» գլխավոր տրանսֆերային նպատակներից է «Ռոմայի» հարձակվող Թեմի Աբրահամը՝ հաղորդում է Daily Star-ը։

Ըստ աղբյուրի՝ «Արսենալը» պատրաստ է 60 մլն եվրո վճարել 24-ամյա բրիտանացու համար։ Ընթացիկ մրցաշրջանի մեկնարկից Աբրահամն արդեն 24 գոլի հեղինակ է դարձել «Ռոմայի» կազմում բոլոր մրցաշարերում։

Աբրահամը «Ռոմայի» ֆուտբոլիստ է դարձել 2021 թվականի ամռանը՝ տեղափոխվելով Լոնդոնի «Չելսիից»։ Իտալական ակումբի հետ նրա պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2026 թվականը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա