Logo

«Արսենալը» մտադիր է բաժանվել 9 ֆուտբոլիստից. Մխիթարյանը ցանկում է

Հեղինակ
Լիանա Մկրտչյան
00:00 / 03.08.2020ՍՊՈՐՏ
0 lacazette and arteta - «Արսենալը» մտադիր է բաժանվել 9 ֆուտբոլիստից. Մխիթարյանը ցանկում է
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 12:58

-

-

«Արսենալի» ղեկավարությունը վստահում է գլխավոր մարզիչ Միկել Արտետային ու պատրաստ է մի շարք խաղացողների վաճառել՝ թիմում բարեփոխումներ իրականացնելու համար։

Եթե լոնդոնյան ակումբը ստանա համապատասխան առաջարկներ, ապա պատրաստ կլինի բաց թողնել նույնիսկ Ալեքսանդր Լակազետին ու Հեկտոր Բեյլերինին։

Սոկրատիսը, Մատեո Գենդուզին, Լուկաս Տորեյրան, Հենրիխ Մխիթարյանը ու Սեադ Կոլաշինացը, ինչպես նաև Շկոդրան Մուստաֆին ու Ռոբ Հոլդինգը Արտետայի ցուցակում են ու վաճառքի կհանվեն։

«Զինագործները» ցանկանում են բաժանվել նաև Մեսուտ Օզիլից, սակայն ֆուտբոլիստի գործակալը վերջերս հայտարարել էր, որ գերմանացին կմնա անգլիական ակումբում մինչև պայմանագրի ժամկետի ավարտը։

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Մխիթարյանը «Ռոմայում» է մնալու մինչև այս մրցաշրջանի ավարտ։ Ակումբների միջև նաև նախնական համաձայնություն էր ձեռք բերվել կիսապաշտպանի տրանսֆերի վերաբերյալ։ Ավելի ուշ մամուլում տեղեկություններ սկսեցին շրջանառվել, որ Մխիթարյանը ու «Արսենալը» խզել են պայմանագիրը, որը սպառվում էր 2021-ին, և հայ ֆուտբոլիստը իտալական ակումբի հետ պայմանագիր կկնքի ազատ գործակալի կարգավիճակով։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա