Logo

«Արսենալը» նոր պայմանագիր կառաջարկի Էդեգորին

10:39 / 21.03.2023ՍՊՈՐՏ
null

Անգլիայի առաջնության առաջատար Լոնդոնի «Արսենալը» պատրաստվում է նոր պայմանագիր առաջարկել նորվեգացի կիսապաշտպան Մարտին Էդեգորին:

Football Transfers-ի տեղեկություններով, նոր համաձայնագիրը նախատեսված կլինի մինչև 2030 թվականի հունիսի 30-ը:

24-ամյա ֆուտբոլիստի աշխատավարձը զգալի կբարձրացվի:

Հիշեցնենք, որ Մարտին Էդեգորը լոնդոնյան ակումբի գույները պաշտպանում է 2021 թվականից և 95 խաղում խփել է 19 գոլ ու կատարել 14 ասիստ: Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 80 միլիոն եվրո:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա