Logo

«Արսենալը» շուտով կհայտարարի Ժեզուշին ձեռք բերելու մասին

Հեղինակ
Վարդան Ղազարյան
17:40 / 03.07.2022ՍՊՈՐՏ
null

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Գաբրիել Ժեզուշն առաջիկայում կդառնա «Արսենալի» ֆուտբոլիստ։

Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի հաղորդմամբ՝ կողմերն արդեն ստորագրել են համապատասխան փաստաթղթերը։ «Զինագործները» 45 մլն ֆունտ կվճարեն հարձակվողի տրանսֆերի համար և նրա հետ կկնքեն 5 տարվա պայմանագիր։

2021/22 մրցաշրջանում բրազիլացին «Մանչեսթեր Սիթիի» կազմում մասնակցել է 41 հանդիպման, խփել է 13 գոլ, կատարել 12 գոլային փոխանցում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա