Լոնդոնի «Արսենալն» իր պաշտոնական կայքում տեղեկություն է տրամադրել թիմի գլխավոր մարզիչ Միկել Արտետայի առողջական վիճակի վերաբերյալ։
Հիշեցնենք, որ մարտի 13-ին հայտնի է դարձել, որ 37-ամյա մասնագետը վարակվել է կորոնավիրուսով։ Այս տեղեկությունից հետո որոշում է կայացվել Անգլիայի բոլոր ֆուտբոլային միջոցառումները հետաձգել։
«Մի շարք աշխատակիցներ, այդ թվում՝ գլխավոր մարզիչ Միկել Արտետան, այս պահին մեկուսացված են։ Մենք ուրախ ենք տեղեկացնել, որ Միկելը հիմա ավելի լավ է զգում։ Նա լավ տրամադրություն ունի ու մշտական կապի մեջ է ինչպես մարզչական շտաբի անձնակազմի, այնպես էլ ֆուտբոլիստների հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Պաշտոնական. Անգլիայի առաջնությունը չի վերադառնա մինչև մայիս
Կատարե՛ք խաղադրույք Պրեմիեր Լիգայի հանդիպումների վրաԸնթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո