Logo

Աղբյուր. «Արսենալը» նոր տրանսֆեր է համաձայնեցրել

Հեղինակ
Վարդան Ղազարյան
12:00 / 14.05.2022ՍՊՈՐՏ
null

Լոնդոնի «Արսենալը» համաձայնեցրել է «Սան Պաուլուի» հարձակվող Մարկինյոսի տրանսֆերը՝ հաղորդում է Goal-ը։

Ըստ աղբյուրի՝ կողմերը բանակցություններ են վարել 19-ամյա բրազիլացի ֆուտբոլիստի տեղափոխության շուրջ և համաձայնության եկել։ Սպասվում է, որ Մարկինյոսը դառնալու է առաջին ֆուտբոլիստը, որն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Արսենալ» կտեղափոխվի։

Հաղորդվում է, որ «Արսենալը» մոտ 3.5 մլն եվրո կվճարի տրանսֆերի համար։

«Զինագործները» Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում 36 տուրերից հետո վաստակած 66 միավորով զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա