Logo

«Արսենալը» ցանկանում է Ա Սերիան ներկայացնող աստղային հարձակվողի թիմ հրավիրել

Հեղինակ
Վարդան Ղազարյան
13:00 / 03.04.2022ՍՊՈՐՏ
null

Լոնդոնի «Արսենալը» շարունակում է հարձակման գծի ուժեղացման տարբերակներ դիտարկել։

Այս պահին «զինագործները» կենտրոնացած են Ա Սերիայի առաջնությունում հանդես եկող ֆուտբոլիստների վրա։ Խոսքը «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսի և «Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենի մասին է՝ հաղորդում է Tuttosport-ը։

Ըստ աղբյուրի՝ «Արսենալն» այս տարբերակները առաջնային է համարում։ Լոնդոնյան ակումբը ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ հանդես կգա առաջարկով։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Արսենալը» հետաքրքրված է «Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալայի ծառայություններով։

ԱՊԼ-ի 28 տուրերից հետո «Արսենալը» 4-րդ հորիզոնականն է զբաղեցնում։ «Զինագործները» 54 միավոր ունեն ակտիվում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա