Logo

«Արսենալը» ցանկանում է նոր պայմանագիր կնքել Արտետայի հետ

Հեղինակ
Վարդան Ղազարյան
14:16 / 22.01.2022ՍՊՈՐՏ
null

«Արսենալը» մտադիր է նոր պայմանագիր կնքել թիմի գլխավոր մարզիչ Միկել Արտետայի հետ՝ հաղորդում է Daily Mail-ը։

Ըստ աղբյուրի՝ «զինագործների» ղեկավարությունը ցանկանում է 2 տարով երկարաձգել 39-ամյա իսպանացու հետ գործող պայմանագրի ժամկետը։ Մասնագետի հետ ներկայիս պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2023 թվականի հունիսը։

Արտետան «Արսենալը» գլխավորել է 2019 թվականի դեկտեմբերից։ Նրա ղեկավարությամբ թիմը հաղթել է Անգլիայի գավաթն ու Սուպերգավաթը։ Ընթացիկ մրցաշրջանում «Արսենալը» 20 տուրերից հետո վաստակած 35 միավորով զբաղեցնում է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա