Logo

«Արսենալը» ծրագրում է գնել թոփ հարձակվողի

Հեղինակ
Իշխան Մելքոնյան
00:00 / 28.07.2021ՍՊՈՐՏ
Arteta 7 - «Արսենալը» ծրագրում է գնել թոփ հարձակվողի

«Արսենալը» ցանկանում է լուրջ «հարված» հասցնել տրանսֆերային շուկայում և հզորացնել իր կազմը:

Ինչպես տեղեկացնում է The Telegraph-ը, լոնդոնյան ակումբը ծրագրում է գնել նոր՝ թոփ կենտրոնական հարձակվողի: Աղբյուրի փոխանցմամբ՝ «զինագործների» առաջին թեկնածուն«Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսն է, որի համար միլանյան ակումբը կպահանջի 90 մլն եվրո:

Նշվում է, որ «Արսենալի» պլան Բ-ն «Չելսիի» հարձակվող Թեմի Աբրահամն է, որն ավելի մատչելի տարբերակ է: Աբրահամի տրանսֆերային արժեքը գնահատվում է մոտ 40 մլն եվրո:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա