Logo

Արտ-ինստալյացիա. Վերանայել շրջակա միջավայրը հայելային հեռուստացույցների միջոցով

Հեղինակ
ovsanna.simonyan
00:00 / 30.03.2018Արվեստանոց
Untitled 1 20 - Արտ-ինստալյացիա. Վերանայել շրջակա միջավայրը հայելային հեռուստացույցների միջոցով

Shirin Abedinirad-ը վիզուալ արտիստ է, որը ծնվել է 1986-ին Իրանի Թավրիզ քաղաքում: Արտիստը 2002-ից ակտիվ գործունեություն է ծավալում արվեստի ոլորտում, մասնավորապես նկարչության և դիզայնի մեջ: Սովորելով Իրանի Dr. Shariaty-ի անվան համալսարանում և ուսումնասիրելով նորաձևություն և դիզայն`վիզուալ արտիստն այժմ կենտրոնացած է կոնցեպտուալ արվեստի վրա: Shirin Abedinirad-ը ներկայանում է կատարողական արվեստով: Նրա վերջին ինստալյացիայի մասին խոսում են հայտնի մի շարք մեդիաներ, ինչպիսիք են՝ Fubiz-ը,DesignboomFloornature-ը: Իրանցի արտիստը Ավստրալիայի Վիկտորիա նահանգում ներկայացնում է իր «Revision»,«Վերանայում» ինստալյացիաների շարքը՝ «Lorne» անվանումն ունեցող քանդակների Բիենալեում: Erskine կոչվող գետին կից ինստալյացիայի հեղինակը տեղադրելով հայելային ռետրո հեռուստացույցներ՝ ուսումնասիրում է բնության ընկալման և ինքնարտացոլանքի թեմաները: Ինստալյացիան ստեղծում է կենդանի ֆիլմ մարդկանց և բնության մասին պարզ արտացոլանքի միջոցով: Երբ տարածքը դատարկ է, հայելային հեռուստացույցների էկրանները արտացոլում են շրջակա միջավայրը՝ գետի ջուրը, երկնքը և թռչունները դառնում են էկրանների գլխավոր օբյեկտը:

 

ShirinAbedinirad Revision Landart9 - Արտ-ինստալյացիա. Վերանայել շրջակա միջավայրը հայելային հեռուստացույցների միջոցովShirinAbedinirad Revision LandArt1 - Արտ-ինստալյացիա. Վերանայել շրջակա միջավայրը հայելային հեռուստացույցների միջոցովShirinAbedinirad Revision Landart2 - Արտ-ինստալյացիա. Վերանայել շրջակա միջավայրը հայելային հեռուստացույցների միջոցովShirinAbedinirad Revision Landart3 - Արտ-ինստալյացիա. Վերանայել շրջակա միջավայրը հայելային հեռուստացույցների միջոցովShirinAbedinirad Revision Landart4 - Արտ-ինստալյացիա. Վերանայել շրջակա միջավայրը հայելային հեռուստացույցների միջոցովShirinAbedinirad Revision Landart5 - Արտ-ինստալյացիա. Վերանայել շրջակա միջավայրը հայելային հեռուստացույցների միջոցովShirinAbedinirad Revision Landart6 - Արտ-ինստալյացիա. Վերանայել շրջակա միջավայրը հայելային հեռուստացույցների միջոցովShirinAbedinirad Revision Landart7 - Արտ-ինստալյացիա. Վերանայել շրջակա միջավայրը հայելային հեռուստացույցների միջոցովShirinAbedinirad Revision Landart8 - Արտ-ինստալյացիա. Վերանայել շրջակա միջավայրը հայելային հեռուստացույցների միջոցով


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա