Logo

Արտակ Եդիգարյանի պատմական նվաճումը. Նա միակ հնգակի սուպերգավաթակիրն է

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
00:00 / 25.09.2021ՍՊՈՐՏ
եդ - Արտակ Եդիգարյանի պատմական նվաճումը. Նա միակ հնգակի սուպերգավաթակիրն է

«Ալաշկերտի» կիսապաշտպան Արտակ Եդիգարյանին թեև բախտ չվիճակվեց «Արարատի» հետ Սուպերգավաթի մրցավեճում խաղադաշտ դուրս գալ, սակայն նա ընդգրկված էր խաղին հայտավորված թիմի 23 ֆուտբոլիստների թվում և մրցակարգի համաձայն դարձավ սուպերգավաթակիր: Դա Արտակի արդեն 5-րդ տիտղոսն էր Սուպերգավաթի մրցաշարերում:

Այսպիսով, Արտակ Եդիգարյանը պատմական նվաճման հասավ՝ դառնալով Հայաստանի միակ հնգակի սուպերգավաթակիրը: Նա գերազանցեց Հովհաննես Թահմազյանին, Կարեն Ալեքսանյանին և Արամ Հովսեփյանին, որոնք 4-ական անգամ էին պատվո շրջան կատարել Սուպերգավաթով:

Ի դեպ, Եդիգարյանը դեռևս 2018թ. կարող էր այս պատմական արդյունքը գրանցել, սակայն «Գանձասար-Կապանի» հետ Սուպերգավաթի հանդիպմանն «Ալաշկերտը» ներկայացել էր ոչ մարտական կազմով: Մի շարք առաջատար ֆուտբոլիստների հետ Եդիգարյանն էլ այդ խաղի հայտացուցակում ընդգրկված չէր:

Նշենք, որ Եդիգարյանը ևս մեկ ռեկորդի հեղինակ կարող էր դառնալ, եթե մասնակցեր Սուպերգավաթի հանդիպմանը: Դա կլիներ պատվավոր մրցանակի խաղարկություններում Արտակի 7-րդ խաղը և նա կգերազանցեր Հովհաննես Թահմազյանին:

Արտակ Եդիգարյանն «Ալաշկերտում» դարձավ կրկնակի սուպերգավաթակիր: Իսկ իր առաջին 3 տիտղոսները նա նվաճել է «Փյունիկում»:

readmsg?id=16325584152034694466;0;2&exif=1&full=1&x email=ishmel07%40mail - Արտակ Եդիգարյանի պատմական նվաճումը. Նա միակ հնգակի սուպերգավաթակիրն է

Արտակն իր ֆուտբոլային կարիերայում Հայաստանում 15-րդ տիտղոսը նվաճեց և հավասարվելով Սարգիս Հովսեփյանին, նրա հետ դարձավ հայկական ֆուտբոլի ամենատիտղոսակիր ֆուտբոլիստը: Եդիգարյանը նաև Հայաստանի հնգակի չեմպիոն ու գավաթակիր է: Նախորդ տիտղոսը նա նվաճել էր «Արարատում»՝ այս տարվա մայիսին թիմակիցների հետ նվաճելով Հայաստանի գավաթը: Եվ ահա վերադարձն «Ալաշկերտ» Արտակի համար նշանավորվեց պատմական նվաճմամբ:

Եդիգարյանից հետո «Ալաշկերտի» մյուս ֆուտբոլիստներից ամենատիտղոսակիրը Տարոն Ոսկանյանն է, որը համալրեց քառակի սուպերգավաթակիրների ցանկը: Արտակ Գրիգորյանն ու Աղվան Դավոյանը դարձան եռակի սուպերգավաթակիրներ, Դիդիե Բորիս Կադիոն ու Վլադիսլավ Կրյուչկովը 2-րդ անգամ պատվո շրջան կատարեցին մրցանակով: Խաղին հայտավորված «Ալաշկերտի» մնացած 17 ֆուտբոլիստներն առաջին անգամ վայելեցին Սուպերգավաթի նվաճման բերկրանքը:

VNews.am-ը ներկայացնում է այն ֆուտբոլիստների ցանկը, որոնք 3 և ավելի անգամ սուպերգավաթակիր են դարձել՝ նշելով, թե երբ և որ թիմում են նվաճել մրցանակը:

Ֆուտբոլիստներ ՍԳ Ակումբներ

1.Արտակ Եդիգարյան 5 «Փյունիկ»՝ 2008, 2010-2011թթ., «Ալաշկերտ»՝ 2016, 2021թթ.

2.Հովհաննես Թահմազյան 4 «Շիրակ»՝ 1996, 1999, 2003թթ., «Միկա»՝ 2006թ.

3.Կարեն Ալեքսանյան 4 «Շիրակ»՝ 1999, 2003, 2013թթ., «Փյունիկ»՝ 2004թ.

4.Արամ Հովսեփյան 4 «Փյունիկ»՝ 2008, 2010-2011թթ., «Ալաշկերտ»՝ 2016թ.

5.Տարոն Ոսկանյան 4 «Փյունիկ»՝ 2010-2011, 2015թթ., «Ալաշկերտ»՝ 2021թ.

6.Արարատ Հարությունյան 3 «Շիրակ»՝ 1996, 1999, 2003թթ.

7.Ռայմոնդ Զադուրյան 3 «Շիրակ»՝ 1996, 1999, 2003թթ.

8.Արթուր Հովհաննիսյան 3 «Շիրակ»՝ 1996, 1999, 2003թթ.

9.Գագիկ Մարգարյան 3 «Շիրակ»՝ 1996, 1999, 2003թթ.

10.Արթուր Մկրտչյան 3 «Փյունիկ»՝ 1997, 2002, 2004թթ.

11.Աղվան Մկրտչյան 3 «Փյունիկ»՝ 2002, 2004-2005թթ.

12.Վալերի Ալեքսանյան 3 «Փյունիկ»՝ 2002, 2005, 2007թթ.

13.Ալեքսանդր Թադևոսյան 3 «Փյունիկ»՝ 2004-2005թթ., «Միկա»՝ 2012թ.

14.Արտակ Անդրիկյան 3 «Փյունիկ»՝ 2005, 2007-2008թթ.,

15.Գագիկ Պողոսյան 3 «Փյունիկ»՝ 2010-2011, 2015թթ.

16.Գևորգ Կասպարով 3 «Փյունիկ»՝ 2005թ., «Միկա»՝ 2012թ., «Ալաշկերտ»՝ 2016թ.

17.Գագիկ Դաղբաշյան 3 «Բանանց»՝ 2014թ., «Ալաշկերտ»՝ 2016, 2018թթ.

18.Անդրանիկ Ոսկանյան 3 «Միկա»՝ 2012թ., «Ալաշկերտ»՝ 2016, 2018թթ.

19.Սարգիս Շահինյան 3 «Միկա»՝ 2012թ., «Փյունիկ»՝ 2015թ., «Ալաշկերտ»՝ 2018թ.

20.Բենիկ Հովհաննիսյան 3 «Ալաշկերտ»՝ 2016, 2018թթ., «Նոա»՝ 2020թ.

21.Արտակ Գրիգորյան 3 «Արարատ»՝ 2009թ., «Ալաշկերտ»՝ 2016, 2021թթ.

22.Աղվան Դավոյան 3 «Շիրակ»՝ 2013, 2017թթ., «Ալաշկերտ»՝ 2021թ

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա