Logo

Գրիգորյանը, Հարոյանը և Ղազարյանը վերլուծում են իրենց գոլերը Չեռնոգորիայի դեմ խաղում (տեսանյութ)

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
15:24 / 24.03.2022ՍՊՈՐՏ
Երևան-Չեռնոգորիա 2018

Հայաստանի ազգային հավաքականն այսօր ընկերական խաղի շրջանակում Երևանում կընդունի Չեռնոգորիայի ընտրանուն:

Վերջին անգամ այս հավաքականները Երևանում հանդիպել են 2016 թվականին: ԱԱ 2018-ի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը Չեռնոգորիայի դեմ խաղում 0:2 հաշվով պարտվելիս ի վերջո հաղթել է 3:2 հաշվով:

Մեր ընտրանու կազմում 2-րդ կեսում գոլերը խփել են Արտակ Գրիգորյանը, Վարազդատ Հարոյանը և Գևորգ Ղազարյանը: Վերջինը հաղթական գնդակը հեղինակել է ավելացված ժամանակի վերջին րոպեին: 

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունն այսօրվա մրցավեճից առաջ տեսանյութ է հրապարակել, որում 2016 թվականին կայացած հանդիպման հերոսներ Արտակ Գրիգորյանը, Վարազդատ Հարոյանը և Գևորգ Ղազարյանը դիտում, վերլուծում և «մեկնաբանում» են իրենց գոլերը:

 
Արտակ Գրիգորյանը, Վարազդատ Հարոյանը և Գևորգ Ղազարյանը վերլուծում են 2016 թվականին կայացած Հայաստան-Չեռնոգորիա հանդիպումը

🇦🇲 Հայաստան-Չեռնոգորիա 🇲🇪 հանդիպմանն ընդառաջ՝ երկու թիմերի միջև 2016 թվականին կայացած լեգենդար հանդիպման հերոսներ Արտակ Գրիգորյանը, Վարազդատ Հարոյանը և Գևորգ Ղազարյանը դիտում, վերլուծում և «մեկնաբանում» են իրենց գոլերը 😎 Ուրախ տրամադրությունը երաշխավորված է 🤩🤩🤩

Posted by Football Federation of Armenia on Thursday, March 24, 2022

Հավելենք՝ Հայաստան - Չեռնոգորիա ընկերական հանդիպումը կմեկնարկի ժամը 20:00-ին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա