Logo

Արտակ Գրիգորյան․ «Մրցակցին չպետք է թերագնահատել, շատ լավ թիմ է»

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 10.07.2019Հայկական ֆուտբոլ
Alashkert vs Cluj 12 - Արտակ Գրիգորյան․ «Մրցակցին չպետք է թերագնահատել, շատ լավ թիմ է»
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 18:23

-

-

«Ալաշկերտի» կիսապաշտպան Արտակ Գրիգորյանը Եվրոպա լիգայի գավաթի խաղարկության որակավորման 1-ին փուլում մակեդոնական «Մակեդոնիայի» հետ առաջին հանդիպումից առաջ հայտնել է իր ակնկալիքների մասին:

«Թիմը համալրած երիտասարդ ֆուտբոլիստների մասին կասեմ, որ նրանց հետ մարզվելը մի քիչ ուրիշ է, փորձառուների հետ՝ այլ: Շատ որակյալ երիտասարդ տղաներ են, քրտնաջան աշխատում են: Ամեն ինչ անելու ենք, որպեսզի թիմում իրենց օտար չզգան: Հուսով եմ՝ «Ալաշկերտը» լավ համալրում է ստացել այս խաղերից առաջ:

Ուսումնասիրել ենք «Մակեդոնիային»: Մրցակցին չպետք է թերագնահատել, շատ լավ թիմ է: Գիտենք՝ ինչ ձև պետք է խաղանք: Հուսով եմ՝ դրական արդյունքի կհասնենք:

Երկար տարիներ է՝ «Ալաշկերտում» եմ, թիմը համարյա ամեն տարի փոխվում է: Սակայն չէի ասի, թե հիմա շատ բան է փոխվել, կորիզը մնացել է նույնը: Ավելացել են երիտասարդ խաղացողներ: Կաշխատենք համալրել ակումբի պատմության հաջողությունները:

Երեկ ներկա էինք «Արարատ-Արմենիայի» մասնակցությամբ խաղին, շնորհավորում եմ այդ թիմին հաղթանակի կապակցությամբ: Երբ հայկական որևէ ակումբ եվրոպական ասպարեզում հաղթանակ է տոնում, դա ոգեշնչում է մյուսներին: «Փյունիկը» նախորդ մրցաշրջանում անցավ որակավորման երրորդ փուլ, մենք էլ հաջորդ օրը կրկնեցինք նրանց հաջողությունը: «Փյունիկի» հաղթանակը մեզ մոտիվացրեց: Նույնն էլ կարող եմ ասել երեկվա վերաբերյալ: «Արարատ-Արմենիան» հիանալի խաղ անցկացրեց: Կփորձենք երկրպագուներին չհիասթափեցնել, որպեսզի վաղն էլ «Ալաշկերտով» հիանան»,- ասել է «Ալաշկերտի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը:

Աբրահամ Խաշմանյան․ «Եթե մրցակիցդ թոփ-ակումբ չէ, խաղից առաջ շանսերը միշտ հավասար են»

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա