Logo

Արտակ Օսեյան. «Սա այս մրցաշրջանում մեր ամենաչստացված հանդիպումն էր»

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 24.05.2017Հայկական ֆուտբոլ
IMG 9612 1 - Արտակ Օսեյան. «Սա այս մրցաշրջանում մեր ամենաչստացված հանդիպումն էր»

«Փյունիկի» գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանը Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակչում «Շիրակից» կրած պարտությունից հետո (0-3) կայացած մամուլի ասուլիսում ասել է հետևյալը.

-Շատ բան չկա ասելու: Երևի, սա այս մրցաշրջանում մեր ամենաչստացված հանդիպումն էր: Ամենակարևոր խաղն էր, բայց՝ ամենաանհաջողը:

Որո՞նք էին պատճառները: 

-Կարծում եմ՝ պատճառն ավելի շատ հոգեբանական է: Ճիշտ է, հիմա էմոցիոնալ վիճակը թույլ չի տալիս ավելի սառը գլխով դատել, բայց ամեն ինչ նրան է գնում, որ պարտության պատճառը հոգեբանական էր: Երևի դեռ այդքան շատ չենք հասունացել, որ այսպիսի կարևոր խաղերում ավելի սառնասիրտ լինենք:

Մրցակիցն իր առաջին երկու գոլերը խփեց հեռահար փոխանցումներից հետո: Չէ՞իք սպասում նմանատիպ մարտավարության: 

-Դա անսպասելի չէր: Մենք «Շիրակին» լավ էինք ուսումնասիրել, նրանց դեմ շատ ենք խաղացել: Բայց ստացվեց այնպես, ինչպես ստացվեց:

Անհատական սխալները կապված էին հոգեբանության հե՞տ:

-Բնական է, խաղի լարվածությունը մեծ էր, բայց միայն կապված չէր հոգեբանության հետ: Արթուր Քարտաշյանը գոլի դրվագում սայթաքեց և ընկավ, դա բոլորի հետ էլ կարող է պատահել: Հիմա գնահատական տալը մի փոքր դժվար է:

Առաջնության վերջին խաղում դաշտ էիք մտցրել հիմնական կազմը: Թիմի մոտ կուտակված հոգնածությունն այսօր զգացնել տվե՞ց:

-Գիտեք՝ եթե մենք գոլերը բաց թողնեինք խաղավերջում, ապա կհամաձայնեի: Բայց եթե թիմն արդեն 35-րդ րոպեին երեք գոլ է բաց թողել, դա արդեն հոգնածության հետ կապված չէ:

Ի՞նչ ասացիք թիմին հանդերձարանում ընդմիջմանը: 

-Թիմին ասացի՝ «Կամ դաշտ ենք դուրս գալիս հանձնված, կամ պայքարում ենք մեր անվան համար»: Այդքան բան:

Երկրորդ կեսում ցուցադրած խաղից գո՞հ եք:

-Ոչ, այսօր ընդհանուր խաղից գոհ չեմ:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա