Logo

Տարածական մոնտաժի արքա Արտավազդ Փելեշյանի նոր` «Բնությունը» ֆիլմի պրեմիերան՝ ֆոտոշարքով

Հեղինակ
Դինա Սամվելյան
17:00 / 22.06.2022Ռեժիսորներ
Բնություն ֆիլմ

27 տարվա դադարից հետո հայ հանդիսատեսը հնարավորություն ունեցավ դիտելու տարածական մոնտաժի արքա Արտավազդ Փելեշյանի նոր ֆիլմը` «Բնությունը»:

60 րոպե տեւողությամբ ֆիլմի ուշադրության կենտրոնում մարդու և իր շրջակա միջավայրի անկայուն համակեցությունն է: Այն հուշում է աշխարհին բոլորիս անցած ու սպասվող ճանապարհի ողբերգությունը:

Ֆիլմում չկան բառեր. դրանց փոխարինում է երաժշտությունը. ռեժիսորը Բեթհովենի, Մոցարտի, Շոստակովիչի, Տերտերյանի ու Համասյանի հնչյունների միջոցով մեզ է փոխանցում մեզ շրջապատող աշխարհի տիեզերական ուժը։

Ֆիլմը նկարահանվել է ֆրանսիական Cartier և գերմանական ZKM FILMINSTITUTE հիմնադրամների աջակցությամբ: Իսկ հայ հանդիսատեսը հնարավորություն ունեցավ դիտելու կինոհանճարի աշխատանքը հովանավորների աջակցությամբ՝ «ArLeAM» ընկերության և «Հայաստան համահայկական հիմնադրամ»-ի շնորհիվ: Ցուցադրության կազմակերպիչն է «ԹԻ ԷՄ Փրոդաքշն» ընկերությունը:

Ռեժիսորի խոսքով՝ մարդկային փառասիրությունը չի հաղթելու բնությանը, սակայն ամեն դեպքում ֆիլմն ավարտվում է հույսով՝  արևի տեսքով: 

 Արտավազդ Փելեշյան

 Արտավազդ Փելեշյան 2

 Արտավազդ Փելեշյան 3

 Արտավազդ Փելեշյան 4

 Արտավազդ Փելեշյան 5

Բնություն ֆիլմ

Բնություն ֆիլմ 3

Բնություն ֆիլմ 4

Բնություն ֆիլմ 6

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա