Logo

Արտյոմ Սիմոնյանը՝ «Վոլգարի»՝ մարտի լավագույն ֆուտբոլիստ

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
17:41 / 13.04.2022ՍՊՈՐՏ
Արտյոմ Սիմոնյան

Հայաստանի հավաքականի թեկնածու Արտյոմ Սիմոնյանը ճանաչվել է ռուսական «Վոլգարի»՝ մարտի լավագույն ֆուտբոլիստ՝ հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Աստրախանի ակումբը քվեարկություն է անցկացրել՝ պարզելու ամսվա լավագույն ֆուտբոլիստին: Սիմոնյանի օգտին քվեարկել է 468 երկրպագու, 2-րդ տեղում է Ալեքսանդր Բուտենկոն (138), 3-րդում՝ Օլեգ Սմիրնովը (72):

Արտյոմ Սիմոնյանը մարտին Ռուսաստանի Առաջին դիվիզիոնի՝ ՖԱԼ-ի շրջանակում մասնակցել է 3 հանդիպման, խփել 2 գոլ և կատարել 1 ասիստ:

Ընդգծենք, որ Աստրախանի թիմը գլխավորում է հայ մասնագետ Անդրանիկ Բաբայանը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա