Logo

Արտետա. «Ես չպետք է համոզեմ ֆուտբոլիստին միանալ «Արսենալին»

Հեղինակ
Լիանա Մկրտչյան
00:00 / 06.05.2020ՍՊՈՐՏ
TELEMMGLPICT000219494813 transNadeZm0KzkFwpSYJhHDpPbQMI5hkDcUBB5qZKQzbZSY - Արտետա. «Ես չպետք է համոզեմ ֆուտբոլիստին միանալ «Արսենալին»
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 13:02

-

-

«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան խոստովանել է, որ նա հետաքրքրված է միայն այն ֆուտբոլիստներով, որոնց նա ստիպված չէ համոզել խաղալ «Զինագործների» համար:

Լոնդոնյան ակումբը հետաքրքրություն է ցուցաբերում մի քանի ֆուտբոլիստի նկատմամբ, սակայն հայտնի չէ կորոնավիրուսի հետևանքով առաջացած ճգնաժամը ինչպես կանդրադառնա իրենց պլանների վրա:

«Բոլորը ցանկանում են գալ այստեղ ու մենք պարզ գաղափար ունենք, թե ով ենք մենք: Անհրաժեշտություն չկա համոզելու ու եթե դրա կարիքը կա, դա լավ սկիզբ չէ: Եթե ես ստիպված եմ համոզել խաղացողին մնալ կամ տեղափոխվել մեր ակումբ, դա ինձ հետ է պահում:

Պետք է նախ և առաջ հարցնել «ի՞նչ պետք է անենք միասին», ես ցանկանում եմ խաղալ ու ներկայացնել խաղի այն արժեքները, որոնք ցանկանում եմ: Դա այն է, ինչ ես ցանկանում եմ տեսնել սկզբից:

Նույնը կասեմ այն ֆուտբոլիստների մասին, որոնք հիմա խաղում են ակումբում: Ինձ հետաքրքրում է միայն այն ֆուտբոլիստները, որոնք զգացմունքներ ունեն ակումբի նկատմամբ»,-ասել է իսպանացի մարզիչը:

Վերջին շրջանում շատ են տեղեկությունները, որ «Արսենալի» հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը ցանկանում  է փոխել ակումբային գրանցումը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա