Logo

Արտետա․ «Մեկ շաբաթում հաղթեցինք Եվրոպայի 2 լավագույն թիմերին»

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 19.07.2020ՍՊՈՐՏ
i - Արտետա․ «Մեկ շաբաթում հաղթեցինք Եվրոպայի 2 լավագույն թիմերին»
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 12:59

-

-

«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան մեկնաբանել է Անգլիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ հաղթանակ տոնելու փաստը (2-0):

«Մենք անհավանական շաբաթ անցկացրինք՝ հաղթելով Եվրոպայի 2 լավագույն թիմերին: Ամեն օր չէ, որ այդպիսի բան է տեղի ունենում: Ես շատ գոհ եմ և հպարտ եմ խաղացողներով: Տխուր է միայն այն, որ չենք կարող ուրախանալ երկրպագուների հետ միասին:

Ինձ համար կարևոր չէ՝ ով է խաղում, ես բոլորին էլ վստահում եմ: Փոփոխություններ էինք կատարել, մեր բոլոր ֆուտբոլիստներն էլ պատրաստ էին դուրս գալ ասպարեզ: «Արսենալի» խաղացողների միջև հիանալի համագործակցություն է ձևավորվել: Նրանք հավատում են նրան, ինչին մենք ցանկանում ենք հասնել, և դա տեսանելի է: Շնորհավորում եմ նրանց:

Մենք շատ պահերի խնդիրներ ունեցանք: Պետք է գործեինք կազմակերպված և նվազեցնեինք տարածությունը մրցակցի համար: Հենց այդպես է պետք խաղալ այս մրցակցի դեմ: Պետք է ամեն դրվագից քաղել առավելագույնը և գնալ մինչև վերջ: «Մանչեսթեր Սիթին» Եվրոպայի լավագույն թիմն է, եթե մենք խոսում ենք դիրքային ֆուտբոլի մասին: Այն հիանալի է գործում բարձր պրեսինգի ժամանակ, բայց մենք՝ նույնպես: Կորցնում էինք գնդակը վտանգավոր իրավիճակներում, իսկ մրցակիցները շատ լավ են գործում այդպիսի պահերին: Այդուհանդերձ, մեր առաջին գոլն ինձ շատ դուր եկավ:

Հանդիպումից հետո զրուցել եմ Պեպ Գվարդիոլայի հետ, նրան հաջողություն մաղթել: Ես շարունակում եմ սիրել նրան, ոչինչ չի փոխվել»,- Արտետայի խոսքերը մեջբերում է BBC-ն:

«Արսենալը» Պրեմիեր լիգայի 36-րդ տուրում էլ հուլիսի 15-ին սեփական հարկի տակ 2-1 հաշվով առավելության էր հասել «Լիվերպուլի» նկատմամբ:

Օզիլը կհեռանա «Արսենալից». նա կարիերան շարունակելու 2 տարբերակ ունի

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա