Logo

Արտետա․ «Օզիլի նկատմամբ համբերատար եմ եղել, հնարավորություններ ընձեռել և արդար գտնվել»

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 30.10.2020ՍՊՈՐՏ
skysports mikel arteta arsenal 4885469 - Արտետա․ «Օզիլի նկատմամբ համբերատար եմ եղել, հնարավորություններ ընձեռել և արդար գտնվել»
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 19:05

-

-

«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան ևս մեկ անգամ խոսել է կիսապաշտպան Մեսութ Օզիլի շուրջ ստեղծված իրավիճակի մասին:

32-ամյա գերմանացին դուրս է մնացել «զինագործների»՝ Պրեմիեր լիգայի և Եվրոպա լիգայի գավաթի խաղարկության հայտացուցակներից:

«Բոլոր ուժերս ներդրել եմ, փորձել եմ նրան հնարավորինս շատ հնարավորություններ տալ: Համբերատար եմ եղել, նրան շանսեր ընձեռել և արդար գտնվել:

Նա վերջին մի քանի մրցաշրջաններում կարևոր ֆուտբոլիստ է եղել: Ես հարգում եմ Օզիլին: Բայց այստեղ եմ, որպեսզի կայացնեմ որոշումներ, որոնք լավագույնը կլինեն թիմի ու ակումբի համար: Հենց դա էլ փորձում եմ անել:

Հետո հարկավոր է լինում բացատրություն տալ որոշման կապակցությամբ, քանի որ մարդկանց ճիշտ պատասխաններ են պետք: Պարզապես տալիս եմ պատասխաններ՝ հավատան ինձ, թե ոչ: Ոչինչ չեմ կարող անել դրա հետ կապված: Ինձ անհրաժեշտ է որոշումներ կայացնել սրտով և մտքով»,- ասել է Արտետան Sky Sports-ի եթերում:

Իսպանացի մասնագետն այս նույն թեմայով ավելի վաղ նշել էր, որ իր որոշումը եղել է զուտ ֆուտբոլային, և որ Օզիլի հետ անկեղծ է եղել ակումբ գալու առաջին իսկ օրվանից:

«Թվիթերի վաստակավոր արտիստը». Օզիլը ավարտել է կարիերան, բայց նրան դեռ չեն ասել

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա