Logo

Արտետան՝ «Նյուքասլից» կրած պարտության մասին

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
09:29 / 17.05.2022ՍՊՈՐՏ
Mikel Arteta

«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան մեկնաբանել է «Նյուքասլից» Պրեմիեր լիգայի 37-րդ տուրի խաղում (0:2) կրած պարտությունը։

«Նյուքասլն» արժանի էր հաղթանակի և մեզնից շատ ավելի լավն էր: Այս խաղում մենք ոչինչ չենք արել։ Նրանք բոլոր առումներով շատ ավելի լավն էին, և մենք այնքան էլ գնդակի վերահսկում չունեինք: Խաղի ընթացքում վնասվածքների պատճառով փոխարինումներ եղան, բայց դա արդարացում չէ, քանի որ նրանք մեզնից շատ ավելի լավն էին խաղադաշտում։

Մենք չկարողացանք ցուցադրել այն խաղը, որ պետք էր։ Փորձեցինք ինչ-որ բան փոխել, բայց չօգնեց։ Չափազանց հիասթափեցնող է, որ «Նյուքասլը» մեզնից 10 անգամ ավելի լավն էր: Մեր ելույթը հեռու էր այն մակարդակից, որ պետք է ունենանք, եթե ցանկանում ենք խաղալ Չեմպիոնների լիգայում»,- Արտետայի խոսքն է փոխանցում BBC-ն:

37 տուրից հետո «Արսենալը» 66 միավորով 5-րդ տեղում է Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում, առաջնության ավարտից 1 տուր առաջ 4-րդ տեղում գտնվող «Տոտենհեմին» զիջում է 2 միավոր:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա