Logo

Արտետան ցանկանում է վաճառել Մխիթարյանի տրանսֆերը նոր համալրումների համար

Հեղինակ
Լիանա Մկրտչյան
00:00 / 18.03.2020ՍՊՈՐՏ
88280862 2846618598732269 1086647294486380544 n - Արտետան ցանկանում է վաճառել Մխիթարյանի տրանսֆերը նոր համալրումների համար
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 13:04

-

-

Չնայած «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան հայտարարել էր, որ նրան դուր է գալիս «Ռոմայում» վարձավճարով հանդես եկող Հենրիխ Մխիթարյանի խաղը ու նրանք հնարավոր է դիտարկեն հայ կիսապաշտպանի վերադարձը, բայց Calciomercato-ն պնդում է, որ իսպանացի մարզիչը ցանկանում է վաճառել ֆուտբոլիստի տրանսֆերը։

Ըստ տարբեր աղբյուրների՝ կողմերը այս պահին բանակցում են հայ խաղացողի տրանսֆերի շուրջ։ «Ռոման» առաջարկում է 20 մլն. ֆունտ Մխիթարյանի դիմաց։

Արտետան էլ, իր հերթին, լուրջ ծրագրեր ունի հաջորդ մրցաշրջանի համար ու մտադիր է նոր համալրումների միջոցով պայքարել Անգլիայի Պրեմիեր լիգայի լավագույն քառյակում տեղ զբաղեցնելու համար։ Հայաստանի հավաքականի ավագի վաճառքը նախ կօգնի որոշակի գումար ստանալ նոր տրանսֆերի համար, ինչպես նաև կթեթևացնի աշխատավարձերի բյուջեն։ «Արսենալում» 31-ամյա կիսապաշտպանը, ըստ լուրերի, վաստակում էր 160 հազար ֆունտ շաբաթական, որը ճոխություն է լոնդոնցիների համար։

Մոնիկա Մխիթարյան. «Եթե «Զենիթն» առաջարկ անի, Հենրիխին խորհուրդ կտամ մտածել»

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա