Logo

Արտետան դժգոհ է «Արսենալի» ղեկավարությունից

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
16:50 / 12.06.2022ՍՊՈՐՏ
null

«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետային դուր չի գալիս ակումբի ամերիկացի սեփականատերերի պահվածքը: Իսպանացի մասնագետը մտավախություն ունի, որ թիմը կարող է բաց թողնել «Սիթիի» հարձակվող Գաբրիել Ժեզուշին ձեռք բերելու հնարավությունը:

Daily Mail-ի հաղորդմամբ՝ ղեկավարությունը դեռևս ամբողջությամբ հավանություն չի տվել մարզչին անհրաժեշտ ֆուտբոլիստների ցանկին և առանձին-առանձին դիտարկում է յուրաքանչյուր հնարավոր գործարք: Սա է պատճառը, ժամանակի կորուստ է լինում:  

Ավելի վաղ նշվում էր, որ բրազիլացին նույնպես դեմ չէ կարիերան շարունակել լոնդոնյան ակումբում: 

2021/22 մրցաշրջանում «Սիթիի» կազմում Ժեզուշը մասնակցել է 41 խաղի, խփել 13 գոլ, կատարել 12 գոլային փոխանցում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա