Logo

Արտետան իսպանացի հարձակվողին ցանկանում է տեսնել «Արսենալում»

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
11:46 / 27.05.2022ՍՊՈՐՏ
Արտետա-Մորատա

Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ալվարո Մորատան, որը վարձավճարով ելույթ է ունենում Թուրինի «Յուվենտուսում», կարող է կարիերան շարունակել «Արսենալում»՝ հաղորդում է Diario Sport-ը:

Աղբյուրի տեղեկություններով՝ ֆուտբոլիստի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է «Արսենալի» իսպանացի գլխավոր մարզիչ Միկել Արտետան:

«Արսենալը» պատրաստ է Մորատայի տրանսֆերի համար «Ատլետիկոյին» վճարել մոտ 30 միլիոն եվրո։ 

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Յուվենտուսը» չի ցանկանում ձեռք բերել Ալվարոյի տրանսֆերային իրավունքը, իսկ «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն հույսեր չի կապում իսպանացու հետ:

Մորատան 2021/2022 մրցաշրջանում «Յուվենտուսի» կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 48 հանդիպման՝ դառնալով 12 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա