Logo

Արտետան «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղից առաջ խոսել է կադրային խնդիրների մասին

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
17:18 / 02.09.2022ՍՊՈՐՏ
Միկել Արտետա-թիմ

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ Անգլիայի Պրեմիեր լիգայի 6-րդ տուրի խաղից առաջ խոսել է թիմի կադրային խնդիրների մասին:

«Ռամսդեյլի և Էդեգորի վիճակը դեռ գնահատվում է։ Մենք ավելին կիմանանք վաղը: Հուսով եմ՝ նրանք կկարողանան մասնակցել մարզմանը։

Զինչենկո՞ն․ Ալեքսանդրը հաստատ չի կարողանա օգնել մեզ հաջորդ խաղում, նա չի մարզվել»,- իսպանացի մասնագետի խոսքը մեջբերում է BT Sport-ը:

Հիշեցնենք, որ «Արսենալն» անցկացրած 5 խաղերից հետո 100-տոկոսանոց ցուցանիշով՝ 15 միավորով, առաջատարն է, «Մանչեսթեր Յունայթեդը» 9 միավորով 5-րդն է:

Միկել Արտետայի և Էրիկ տեն Հագի թիմերը կմրցեն սեպտեմբերի 4-ին «Օլդ Թրաֆորդում», խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 19:30-ին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա