Logo

Արտետան՝ «Լիվերպուլի» դեմ խաղի մասին. «Կարծում եմ՝ վերջնական արդյունքն արդար է»

23:03 / 09.04.2023Ֆուտբոլ
null

Անգլիայի առաջնության առաջատար Լոնդոնի «Արսենալի» իսպանացի գլխավոր մարզիչ Միկել Արտետան ամփոփել է «Լիվերպուլի» դեմ ԱՊԼ-ի 30-րդ տուրի արտագնա խաղը (2-2):

«Շատ լարված հանդիպում էր: Խաղը գտնվում էր մեր վերահսկողության տակ, սակայն բաց թողեցինք ոչ պարտադիր գոլ, ու մրցակիցը մեծացրեց ճնշումը:  Փոփոխական հանդիպում էր, «Լիվերպուլը» կարող էր խփել 3-4 գոլ: Իհարկե, մենք նույնպես կորցրինք լավ հնարավորություններ: Կարծում եմ՝ վերջնական արդյունքն արդար է:

Պետք է առաջ շարժվենք ու առաջիկա խաղերում փորձենք խաղալ այնպես, ինչպես այս հանդիպման առաջին 30 րոպեներին»,- Արտետայի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:

Հիշեցնենք, որ 30 խաղից հետո լոնդոնյան ակումբը 73 միավորով առաջատարն է և 6 միավորով գերազանցում է երկրորդ տեղում գտնվող գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթիին», որը մեկ խաղ պակաս է անցկացրել:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա