Logo

Արտետան՝ Օզիլի իրավիճակի մասին. «Իմ խիղճը մաքուր է»

Հեղինակ
Լիանա Մկրտչյան
00:00 / 22.10.2020ՍՊՈՐՏ
mikel arteta mesut ozil - Արտետան՝ Օզիլի իրավիճակի մասին. «Իմ խիղճը մաքուր է»
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 19:05

-

-

«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան մեկնաբանել է կիսապաշտպան Մեսութ Օզիլի որոշումը դիմել երկրպագուներին այն բանից հետո, երբ նա չի հայտնվել հայտացուցակում Անգլիայի Պրեմիեր լիգայի համար։

Գերմանացի ֆուտբոլիստը մասնավորապես նշում է, որ նախորդ մրցաշրջանում լավ հարաբերություններ ուներ Արտետայի հետ, բայց հետո ամեն ինչ փոխվեց։

«Յուրաքանչյուրը կարող է ազատորեն արտահայտել իր զգացմունքները։ Կարող եմ ասել, որ դա միայն ֆուտբոլային որոշում է։ Իմ խիղճը մաքուր է, քանի որ արդար եմ եղել նրա նկատմամբ։ Մենք լավ շփվում էինք ու գիտեինք, թե ինչ պետք է սպասենք միմյանցից։

Նա հնարավորություններ է ունեցել, ինչպես բոլորը։ Շատ եմ ափսոսում, որ երեք ֆուտբոլիստի ստիպված եմ եղել հանել հայտացուցակից։ Դա երբեք էլ չի կարող հաճելի լինել։ Բայց փորձեցի նայել բոլորի աչքերին ու հարմար որոշում կայացնել։ Մեսութի հետ անկեղծ եմ եղել ակումբ գալու իմ առաջին օրից»,-Արտետայի խոսքերն է փոխանցում Goal-ը։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա