Logo

Արտետան տվել է նաև Մխիթարյանի անունը՝ խոսելով փլեյմեյքերի դիրքում թիմի խնդիրների մասին

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 26.07.2020ՍՊՈՐՏ
640d3c6c 18b9 4189 bb8c 32bfc4fa17d2 - Արտետան տվել է նաև Մխիթարյանի անունը՝ խոսելով փլեյմեյքերի դիրքում թիմի խնդիրների մասին
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 12:58

-

-

«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան կարծիք է հայտնել, որը թիմը ֆուտբոլիստների պակաս ունի փլեյմեյքերի դիրքում:

Իսպանացի մասնագետն այդ թեմայով խոսել է այն համատեքստում, որ «զինագործները» Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնությունում հաճախ են միավորներ կորցրել կարգով ավելի թույլ թիմերի դեմ մրցավեճերում, երբ վերջիններս պաշտպանվել են համարյա ամբողջ կազմով:

«Տեսեք, թե անցյալում ինչ ֆուտբոլիստներ ենք ունեցել ակումբում այդ դիրքում:

Կարող եք հիշել Կասորլային, Ռոսիցկիին, Արշավինին, երբ նա այդ դիրքում էր հանդես գալիս, Ռեմսին, Մխիթարյանին: Նույնիսկ Ուիլշերն էր համարյա միշտ խաղում այդ հատվածում:

Շատ խաղացողներ կան, որոնք հիմա այլևս այստեղ չեն: Մենք պետք է ընդլայնենք այդ շրջանակը, քանի որ եթե նման կերպ չվարվենք, այդպիսի խաղացող հետագայում պարզապես չենք ունենա: Նրանք յուրաքանչյուր թիմի համար մեծ կարևորություն ունեն:

Ինչ վերաբերում է Օզիլին, ապա ես գիտեմ, թե նա ինչ կարող է տալ թիմին: Պետք է պարզապես նայել նրա վիճակագրությանը և տեսնել, թե Մեսութն ինչ է կարողանում անել խաղային այն բարդ հատվածներում, երբ ընդհանրապես չկա տարածություն: Նրա մասին այդքանն ասելն էլ բավական է:

Դանի Սեբալյոսը ֆուտբոլիստ է, որը միանշանակ ունի կարողություն խաղալու ավելի բարձր դիրքում: Բայց հաշվի առնելով, թե հիմա ինչի կարիք ունենք, և թե նա ինչպես է խաղային գծերը միացնում իրար՝ մեզ ավելի կայուն դարձնելով գնդակ վերահսկելիս, մենք նրան պետք է օգտագործենք համեմատաբար խորքից»,- Արտետայի խոսքերը մեջբերում է Sky Sports-ը:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն ընթացիկ մրցաշրջանը վարձավճարով անցկացնում է «Ռոմայում»: Արդեն հայտնի է, որ հարձակողական ոճի կիսապաշտպանը հաջորդ մրցաշրջանում նույնպես հանդես է գալու իտալական թիմում:

«Արսենալը» Մխիթարյանի 7 համարը հանձնել է այլ ֆուտբոլիստի

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա