Logo

Արտետա. «Հուսով եմ, որ նա շուտով կկարողանա իրեն դրսևորել»

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
17:36 / 08.09.2022ՍՊՈՐՏ
Միկել Արտետա-Ֆաբիու Վիեյրա

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան խոսել է թիմի նորեկներից պորտուգալացի կիսապաշտպան Ֆաբիու Վիեյրայի մասին, որը «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ Պրեմիեր լիգայի 6-րդ տուրի խաղում (1-3) նորամուտն էր նշել՝ փոխարինման դուրս գալով 74-րդ րոպեին:

«Շատ ցավալի է, որ վնասվածք հայտնաբերեցինք ֆիզիկական վարժությունների ժամանակ։ Այդ պատճառով նա ստիպված էր բաց թողնել նախամրցաշրջանային հատվածը:

Հուսով եմ, որ նա շուտով կկարողանա իրեն դրսևորել։ Համոզված եմ, որ դուք կվայելեք Վիեյրայի խաղն առաջիկա շաբաթների ընթացքում»,- իսպանացի մասնագետի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ Վիեյրան այս ամռանն էր պորտուգալական «Պորտուից» տեղափոխվել «Արսենալ»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա