Logo

Արթուր Ալեքսանյան․ «Երբ զգամ մոտիվացիայի պակաս, կավարտեմ մարզական կարիերաս»

17:55 / 06.02.2024Ըմբշամարտ
null

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե, բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի և Եվրոպայի 6-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ) լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում փետրվարի 12-19-ին կայանալիք Եվրոպայի առաջնությանը, հաղորդում է VNews-ի թղթակիցը։

«Եվրոպայի առաջնությունից առաջ մի քանի հավաք ենք անցկացրել Ծաղկաձորում ու Երևանում, լավ մարզվել ու պատրաստվել ենք։ Մարզավիճակը նորմալ է, հուսով եմ՝ վերադառնալու ենք լավ արդյունքներով։

Մրցումների մեկնելիս միշտ էլ կա պարտավորություն ու պատասխանատվություն, բայց ունեմ բավականաչափ փորձ։ Չկա լարվածություն, և ոչինչ չի խոչընդոտում։ Գնալու եմ ոսկե մեդալի հետևից։ Չնայած նրան, որ 6 անգամ դարձել եմ Եվրոպայի չեմպիոն, մոտիվացիայի պակաս չունեմ։ Երբ զգամ նման բան, երևի, այդ ժամանակ կավարտեմ մարզական կարիերաս։

Չեմ կարող առանձնացնել որևի մրցակցի, որի հետ բարդ է լինում գոտեմարտելը։ Հիմա ըմբշամարտը բոլոր երկրներում այն վիճակում է, որ չկան ուժեղ և թույլ մարզիկներ։ Բոլորն էլ պատրաստ են ու շատ անակնկալներ են լինում մրցաշարերի ժամանակ։ Այնպես որ, բոլոր մրցակիցների դեմ էլ նույն ձև եմ տրամադրվում։

Դեռ չեմ մտածել կարիերայի ավարտի մասին։ Մեր հավաքականը լավագույններից մեկն է աշխարհում, ունենք լավ երիտասարդներ։ Մեր պատանիների մեջ էլ կան լավ մարզիկներ։ Կարծում եմ՝ մեզանից հետո նրանք կշարունակեն մեր հաջողությունները»,- նշել է գյումրեցի ըմբիշը։  

Հիշեցնենք, որ 32-ամյա Արթուր Ալեքսանյանը Եվրոպայի առաջնություններում նվաճել է 9 մեդալ։ 2012, 2013, 2014, 2018, 2020 ու 2023 թվականներին նա նվաճել է չեմպիոնի տիտղոսը, 2011-ին ու 2016-ին դարձել է փոխչեմպիոն, իսկ 2017-ին՝ բրոնզե մեդալակիր։

ԵԱ․ Արմեն Բաբալարյանը հաստատել է Հայաստանի հավաքականի կազմը

Արմեն Բաբալարյան․ «Եթե ուղարկեն Բաքու՝ կգնանք»

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա