Logo

«Արթուր Ալեքսանյանը 99 տոկոսով կմասնակցի Եվրոպական խաղերի». Լևոն Ջուլֆալակյան

Հեղինակ
Լիանա Մկրտչյան
00:00 / 17.04.2019Ըմբշամարտ
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 18:10

-

-

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը ամփոփեց Եվրոպայի առաջնությունը, որում Կարեն Ասլանյանը (67 կգ) և Արսեն Ջուլֆալակյանը (77 կգ) դարձան բրոնզե մեդալակիրներ:

Մեր ընտրանու մարզիչը այդքան էլ գոհ չէ մեր ըմբիշների ելույթներից. հատկապես մեծ ակնկալիքներ ուներ 55 կգ քաշային Ռուդիկ Մկրտչյանից, 60 կգ քաշային Գևորգ Ղարիբյանից, 82 կգ քաշային Սարգիս Քոչարյանից և 130 կգ քաշային Դավիթ Օվասապյանից: Ջուլֆալակյանի խոսքով՝ բոլորի հնարավորություններն էլ ներում էին պայքարել մրցանակային տեղերի համար, բայց չստացվեց:

ԵԱ-ում մեր հավաքականը նվաճել է այս ամառ Մինսկում կայանալիք Եվրոպական խաղերի 5 ուղեգիր՝ 60 կգ, 67 կգ, 77 կգ, 87 կգ ու 97 կգ քաշային կարգերում: Դեռևս հայտնի չեն այն մարզիկները, որոնք կներկայացնեն Հայաստանը Եվրոպական խաղերում, բայց Լևոն Ջուլֆալակյանի խոսքով՝ 99 տոկոսով մրցաշարին կմասնակցի Արթուր Ալեքսանյանը:

Հավաքականի գլխավոր նպատակը այս տարում աշխարհի առաջնությունն է լինելու, որում խաղարկվելու են Տոկիոյի Օլիմպիական խաղերի ուղեգրեր: Մրցաշրջանի վճռորոշ հատվածին մեր թիմը կսկսի նախապատրաստվել մայիսի 9-ից:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա