Logo

Արթուր Ավագիմյանը հաստատել է, որ փոխելու է ակումբային գրանցումը

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 19.12.2021ՍՊՈՐՏ
Արթուր Ավագիմյանը հաստատել է որ փոխելու է ակումբային գրանցումը - Արթուր Ավագիմյանը հաստատել է, որ փոխելու է ակումբային գրանցումը

«Չեռնոմորեցի» հայ կիսապաշտպան Արթուր Ավագիմյանն «Ուրիշ Ֆուտբոլ»-ի հետ զրույցում հաստատել է, որ շուտով փոխելու է իր ակումբային գրանցումը, սակայն չի ցանկացել նշել, թե որտեղ է շարունակելու մարզական կարիերան:

«Հստակ ինֆորմացիա կա, սակայն դեռ չեմ ցանկանում խոսել դրա մասին»,- ասել է 24-ամյա Ավագիմյանը:

Հիշեցնենք, որ մամուլում շրջանառվող վերջին լուրերի համաձայն՝ ֆուտբոլիստն արդեն համաձայնության է եկել ուկրաինական «Ալեքսանդրիայի» հետ:

Ավագիմյանը նաև հայտնել է, որ ունի միայն Ուկրաինայի քաղաքացիություն. «Ես ունեմ միայն Ուկրաինայի քաղաքացիություն, բայց ինձ համար երկու երկրներն էլ հայրենիք են: Մեկում ես մեծացել ու հաստատվել եմ որպես մարդ, բայց հայի արյուն ունեմ: Սակայն ինչպես նախկինում, ես հայկական անձնագիր չունեմ»:

Արթուր Ավագիմյանը հաստատել է, որ 2019 թվականին «Ալաշկերտին» միանալու պատճառներից մեկը եղել է Հայաստանի քաղաքացիություն ստանալը, սակայն դա տեղի չի ունեցել. «Ինձ ասացին, որ ազգային հավաքականի մարզիչը շահագրգռված է, որ ես փոխեմ իմ քաղաքացիությունը։ Բայց դա տեղի չունեցավ, և ես չեմ հասկանում, թե ինչու ինձ տեղափոխեցին այս թիմ(«Ալաշկերտ»-խմբ.)»:

24-ամյա հայ ֆուտբոլիստը նաև բացառել է իր վերադարձը Հայաստանի առաջնություն. «Կարծում եմ, որ զարգանալու համար ավելի լավ է խաղալ այլ առաջնություններում, չեմ պլանավորում վերադառնալ։ Առաջարկներ եղել են, բայց վերադարձս Հայաստանի առաջնություն հնարավոր չէ»:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա