Logo

Արթուր Դալալոյան. «Հավատում ենք, որ կմասնակցենք Օլիմպիական խաղերին»

14:11 / 09.03.2023Մարմնամարզություն
null

Ռուսաստանի ներկայացուցիչ, սպորտային մարմնամարզության օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի և Եվրոպայի 5-ակի չեմպիոն Արթուր Դալալոյանը «Матч ТВ»-ի հետ զրույցում խոսել է 2024թ․ Փարիզի ամառային Օլիմպիական խաղերին մասնակցելու ցանկության մասին:

- Սպասո՞ւմ եք մարտի 29-ին, երբ Միջազգային օլիմպիական կոմիտեն որոշում կկայացնի Օլիմպիական խաղերին ռուսաստանցի մարմնամարզիկների մասնակցության վերաբերյալ:

- Իհարկե, մենք անհամբեր սպասում ենք մեզ վերաբերող յուրաքանչյուր հայտարարության, ինչ-որ վճռի։ Բայց ոչ վաղ անցյալում մարմնամարզության միջազգային ֆեդերացիայի կայքում մի հոդված տեսա: Կարծես թե արդեն անիմաստ է հույսեր կապել Եվրոպայի և աշխարհի առաջնությունների հետ:

- Բայց գլխավորը, հավանաբար, Օլիմպիական խաղե՞րն են:

- Իհարկե, գլխավոր նպատակն Օլիմպիական խաղերն են։ Մենք հավատում ենք, որ դեռ հնարավորություն կունենանք այնտեղ գնալու, ուստի աշխատում և անում ենք ամեն ինչ դրա համար։

Հիշեցնենք, որ մարտի 3-ին մարմնամարզության միջազգային ֆեդերացիան երկարաձգել էր Ռուսաստանի և Բելառուսի ներկայացուցիչներին միջազգային մրցաշարերին մասնակցելու իրավունքից զրկելու ժամկետը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա