Logo

Արթուր Դավթյանի պարգևատրման արարողությունը Թուրքիայում (տեսանյութ)

15:35 / 16.04.2023Մարմնամարզություն
null

Կայացել է Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանի պարգևատրման արարողությունը Թուրքիայում: Հայ մարմնամարզիկը մայրցամաքի չեմպիոն հռչակվեց Անթալիայում անցկացված սպորտային մարմնամարզության հենացատկի վարժությունում:

Դավթյանը եզրափակիչում վաստակեց 15.033 միավոր: Արթուրը Եվրոպայի չեմպիոն էր դարձել նաև 2021 թվականին Բազելում՝ լավագույն արդյունքը գրանցելով նժույգ թափերում:

Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի մամուլի ծառայությունը ներկայացրել է Արթուր Դավթյանի պարգևատրման արարողության տեսանյութը.

Հիշեցնենք, որ Արթուր Դավթյանը բազմամարտում զբաղեցրել էր չորրորդ տեղըիսկ նժույգ թափերում նվաճել էր բրոնզե մեդալ: Հայաստանի ներկայացուցիչներից Վահագն Դավթյանը դարձել էր փոխչեմպիոն օղակների վարժությունում, իսկ Արթուր Ավետիսյանը զբաղեցրել էր 7-րդ տեղը: 

Եվրոպայի առաջնությանը Հայաստանի հավաքականի կազմում մասնակցում էին նաև Գագիկ Խաչիկյանը և Եվրոպայի չեմպիոն Հարություն Մերդինյանը, որոնք չեն հաղթահարել բազմամարտի ու նժույգ թափերի որակավորման փուլը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա