Logo

Արթուր Գալոյանը վերադարձավ իր նախկին թիմ

Հեղինակ
Հայկ Հովհաննիսյան
00:00 / 15.07.2021Հայկական ֆուտբոլ
Պաշտոնական
v2sZe0ARQ2I - Արթուր Գալոյանը վերադարձավ իր նախկին թիմ

Հարձակվողական ոճի կիսապաշտպան Արթուր Գալոյանը կարիերան շարունակելու է «Վելեսում»: 22-ամյա ֆուտբոլիստը 2 տարվա պայմանագիր է կնքել մոսկվացիների հետ՝ տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Կիսապաշտպանը խաղալու է 20 համարի մարզաշապիկով:

Հայ ֆուտբոլիստը նախորդ մրցաշրջանն անցկացրել է «Վելեսի» կազմում՝ 41 խաղում խփելով 7 գոլ և կատարել10 գոլային փոխանցում:

Հունիսին Գալոյանը փորձաշրջան էր անցնում Մոսկվայի ԲԿՄԱ-ի կազմում: Ընկերական երկու խաղում նա 2 գոլային փոխանցում է կատարել, սակայն պայմանագրի հարցում համաձայնության չի հասել մոսկվացիների հետ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Արթուրն առաջարկ է ստացել Ռուսաստանի երիտասարդական հավաքականից, սակայն ցանկություն է հայտնել խաղալ Հայաստանի հավաքականի կազմում:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա