Logo

Արթուր Հովհաննիսյանը հաղթեց ադրբեջանցի բռնցքամարտկին ու դուրս եկավ աշխարհի առաջնության 1/4 եզրափակիչ

Հեղինակ
Լիանա Մկրտչյան
00:00 / 17.09.2019ՍՊՈՐՏ
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 04:08

-

-

Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում հայ մարզիկները շարունակում են հաջող ելույթները:

Մինչև 52 կգ քաշայինների պայքարում Հայաստանը ներկայացնող Արթուր Հովհաննիսյանը 1/8 եզրափակիչում 5:0 հաշվով առավելության հասավ ադրբեջանցի Մասուդ Յուսիֆզադայի նկատմամբ ու դուրս եկավ քառորդ եզրափակիչ:

Քառորդ եզրափակիչի ուղեգրի համար նաև կպայքարեն 63 կգ քաշային Հովհաննես Բաչկովն, 91 կգ քաշային Հենրիկ Սարգսյանն ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը:

75 քաշային Արման Դարչինյանը նախօրեին էր նվաճել 1/4 եզրափակիչի ուղեգիր:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա